Մատենադարանը 14-20-րդ դարերի ձեռագրերի հավաքածու է ստացել
Այսօր Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերել է 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագիր (Ծիսական գրքեր, Ժողովածուներ, Հայսմավուրք, Սաղմոսարան, Գանձարան, Ավետարան և այլն): Այս մասին հայտնում է Մատենադարանի լրատվական ծառայությունը:
Նվիրատվության արարողությունը տեղի է ունեցել Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշել է, որ Մատենադարանը վերջին 15 տարվա ընթացքում արժեքավոր ձեռագրերի այսօրինակ խոշոր նվիրատվություն չէր ստացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել