HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը՝ փողոցները փակելու մասին. «Պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել»

«Բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք ու զբաղվենք դրանց լուծմամբ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արդեն օրեր շարունակ Երևանում և Հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցող ակցիաներին։

Հիշեցնենք, որ նիստից առաջ Փաշինյանը դուրս եկավ Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների մոտ։

«Իհարկե, այս տեսարանը միշտ եղել է բոլոր կառավարությունների ժամանակ: Մենք գիտենք, որ ճնշումների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են, փակվել են այդ ակցիաները, հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա նորմալ է, բայց, մյուս կողմից, ես կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների կողմից փողոցները փակելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ամենավատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է այն արվում:

«Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կան մարմիններ, ու բոլոր հարցերը կլուծվեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ամբողջ օրը Երևանի քաղաքապետարանի դիմաց մի շարք քաղաքացիներ պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Անդրադառնալով հրաժարականի պահանջին՝ վարչապետն ասաց՝ ճիշտ մոտեցում չէ միանգամից սկսել բոլորի հրաժարականը պահանջել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter