
Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի մի հատվածը
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 19-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ը, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը:
Այս մասին հայտնում է քաղաքապետարանը՝ պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել