HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներն այցելել են սահմանի նախիջևանյան ուղղություն

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ միասին այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter