HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանն ազատ է արձակվել

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով հինգ տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին «Հետքը» տեղեկացավ Պետրոսյանի մտերիմներից:

Հիշեցնենք, որ 2013թ.  նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում  Շանթ Հարությունյանը հայտարարել էր հեղափոխություն անելու մտադրության մասին և համակիրների հետ, որոնց թվում` նաև Լիպարիտ Պետրոսյանը, փորձել է շարժվել դեպի նախագահական նստավայր: Սակայն երթի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի էր ունեցել բախում: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով, ի թիվս մյուսների, դատապարտվել է նաև Լիպարիտ Պետրոսյանը:

Հայաստանի դատարանները հաստատված են համարել հանգամանքը, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները խուլիգանություն են կատարել, սակայն ամբաստանյալի աթոռին հայտնված անձինք պնդում են, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպը հրահրել են ոստիկանները:

Այս տեսակետը պնդողներից մեկը գործի քննության ժամանակ փաստաբան աշխատող  Հովհաննես Քոչարյանն էր, ով այժմ ոստիկանության պետի տեղակալն է:

Այս գործով տուժող ճանաչված անձինք էլ ոստիկաններ էին, և նրանցից ոմանք տուժող էին ճանաչվել միայն այն պատճառով, որ տեղի ունեցած բախման  ժամանակ պայթուցիկ սարքերի արձակած ծխից նրանց աչքերն արցունքոտվել էին:

Արցունքոտված աչքերի համար տուժող ճանաչված ոստիկաններից մեկն էլ օրեր առաջ Հայաստանի ոստիկանապետ նշանակված Վալերիյ Օսիպյանն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter