Երեք օր է` գնդեվազցիները, ջերմուկցիները և կեչուտցիները փակել են Ամուլսար տանող ճանապարհները
Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է, որ Վայոց ձորի բնակիչները փակել են դեպի Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, քանի որ դեմ են հանքի շինարարական աշխատանքների շարունակմանը:
Աշխատանքները փաստացի այս պահին կասեցված են։
«Պահանջը շատ հստակ է․ պետք է կանգնեցնել այս ծրագիրը, քանի որ էկոլոգիական և սոցիալ-տնտեսական վնասները շատ վտանգավոր են և արդեն իսկ տեսանելի են տեղի բնակիչների համար։ Նաև ստորագրահավաք է իրականացվում ուղղված կառավարությանը, որպեսզի չեղարկվի այս ծրագիրն ու նոր անկախ փորձաքննություն իրականացվի»,- նշված է ՀԲՃ տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել