
Լեռնագոգում արտակարգ իրավիճակ է. սելավաջրերը լցվում են տները
Արդեն երկու ժամ է` արտակարգ իրավիճակ է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում: Համայնքապետ Սարգիս Մարգարյանը «Հետք»-ին փոխանցեց, որ հորդառատ անձրևների պատճառով ջրերը լցվել են մարդկանց տները, նկուղները, քանդվել են պարիսպներ: Լուրջ վնասներ են կրել ցանքատարածությունները, այգիները:
«Թալինի կողմերն ուժեղ հորդառատ անձրև է եկել, ջրատար ունենք: Այդ ջրատարը չի կարողացել հոսք ապահովել, և ամբողջ ջուրը լցվում է գյուղ: Սելավատարի ամբողջ ջուրը դուրս է գալիս»,- ասում է Լեռնագոգի համայնքապետը:
Սարգիս Մարգարյանի խոսքերով՝ այս պահին գյուղում են գտնվում արտակարգ իրավիճակների նախարարության, Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել