HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացական պատրիոտիզմ

2005 թվականի մարտի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը մամուլի հաղորդագրություն է տարածել, որով ահազանգում է Վրաստանում Հայկական մշակութային ժառանգության տարրերի ոչնչացման մասին։

Քրիստոնյա Վրաստանի շրջաններից մեկում՝ Կախեթիայում, որն հայտնի է իր գինիներով, ոչնչացվել են հայկական ինքնատիպ խաչքարեր։ Վրացի հոգեւորականը Կախեթիայի Գրեմի վանական համալիրում անթաքույց կերպով ոչնչացնում է դարավոր վանքերի խաչքարերն ու որմնագրերը եւ ասում, թե հայկական վանքերը պետք է վերակառուցվեն ու դառնան վրացական։ Ցավոք, վրացի շատ հոգեւորականներ ուլտրաազգայնականությունն ու վանդալիզմը շփոթում են հայրենասիրության հետ։

Մեր լուսանկարիչն իզուր փորձում էր գտնել Գրեմի համալիրի վանքերից մեկի վրա եղած 14-րդ դարի խաչքարերը, որոնք նա նկարել էր 12 տարի առաջ։ Հիմա դրանք անհետացել են ճիշտ այնպես, ինչպես 12-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։

Այժմ համալիրը հանրության համար փակ է։ Այն «վերակառուցվում է»։ Վրացական վանքը համալիրի ներսում է։ Վանականներն այնտեղ զբաղվում են մեղվաբուծությամբ եւ հայկական մշակութային ժառանգության տարրերի ոչնչացմամբ։

Ցավալի է, որ այդ «հայրենասերները» ոչնչացնելով հայկական ինքնատիպ հուշարձանները, չեն հասկանում, որ ոչնչացնում են իրենց պատմության մի մասը եւ ավելին՝ համընդհանուր քրիստոնեական ժառանգությունն, ինչը վեր է ազգային առանձին դրսեւորումներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter