HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները

Մայիսի 21-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հորդառատ անձրևի պատճառով խցանվել էր սելավատարը, ինչի հետևանքով ջրալցվել էին գյուղի փողոցներն ու տները՝ արդյունքում մեծ վնաս հասցնելով բնակարանային և գյուղացիական տնտեսությանը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է, որ իրավիճակին տեղում ծանոթանալու և պատճառված վնասները գնահատելու համար նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով վարչական վերահսկողության բաժնի պետ Արթուր Երիցյանը այցելել է Լեռնագոգ համայնք:

Մարզպետարանի, համայանքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և տուժած բնակիչների հետ համատեղ կատարվում են ուսումնասիրություններ գյուղատնտեսության և շենք -շինությունների կրած վնասները հաշվարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter