HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը հանձնարարել է զինվորներին տրամադրվող սննդի և հագուստի պարագաների որակով զբաղվել

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով նա կոչ էր արել զինծառայողներ ունեցող ընտանիքներին չուղարկել այն պարագաները, որոնք պարտավոր է պետությունն ապահովել։

«Ես խնդրել եմ նաև ծնողներին, որ նման իրավիճակներում դիմեն մամուլին, որպեսզի թեման հանրայնացվի, զորամասը հստակեցվի, որպեսզի մենք արագ արձագանքենք։ Կարող ենք ասել, որ ԶՈՒ շտաբի կողմից արվել են հավաստիացումներ, որ իրենք ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների այն կարիքները, որոնց պարտավորությունը կրում են օրենսդրությամբ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ԶՈՒ համակարգում կան խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է լուծվեն, ինչպես զինվորներին տրամադրվող սննդի և հագուստի որոշ պարագաների որակի հարցը։

«Այդ հարցով արդեն իսկ հանձնարարել եմ, որ լրջորեն զբաղվեն, ակնկալում եմ բանակում ծառայող զինվորներ ունեցող ծնողների ակտիվությունը, որովհետև շատ դեպքերում պաշտոնական զեկույցներով հասնող տեղեկատվությունն ունի պրակտիկ ստուգման կարիք, և ամենաարդյունավետ խողովակն է` տեղեկատվություն ստանալ զինվորների ծնողներից»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով զինծառայողների ծնողներին համագործակցել կառավարության հետ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter