HY RU EN

Սեդա Ղուկասյան

Վալերիյ Օսիպյան․ «Բարեխիղճ քաղաքացիներն ասում են` վերադարձրեք մեր գումարները»

Կառավարության նիստում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ արագաչափերի և տեսախցիկների տուգանքների՝ Կառավարության հայտարարած համաներման որոշմանը և այդ հարցով մի շարք քաղաքացիների արտահայտած դժգոհությանը։

«Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են վերադարձրեք մեր գումարները։ Տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է փորձենք բացատրել եղելությունն ու ներկայացրած այս որոշման հետևանքները»,- ասաց Օսիպյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում։

«Այո, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, որովհետև մեծ հավանականությամբ գումար չեն ունեցել, հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում՝ վճարել է, ես էլ եմ վճարել, Դո՞ւք էլ եք վճարել, պարոն Օսիպյան»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով ոստիկանապետին։ Ստանալով դրական պատասխան՝ Փաշինյանը կատակեց՝ նախկինում Արտակ Զեյնալյանը չի վճարել, սակայն այժմ կվճարի։

Lուսանկարը՝ primeminister.am