
Մովսես Հակոբյանն ազատվեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից եւ նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ
Նախագահ Արմեն Սարգսյանը Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա այդ պաշտոնից կազատվի վարչապետի որոշմամբ:
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել