HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Զեյնալյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, այս մասին հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորություններին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում Իտալիայի փորձն ուսումնասիրելուն վերաբերող մի շարք հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter