HY RU EN

Սեդա Ղուկասյան

Սպիտակի քաղաքապետը պնդում է՝ նախկին քաղաքապետը ստել է անօթևան մնացած բնակիչների մասին իր հայտարարությամբ

Մայիսի 22-ին Սպիտակի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վանիկ Ասատրյանը դիմել էր «Հետք»-ին՝ պնդելով, որ գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը տարիներ շարունակ անուշադրության է մատնել երկրաշարժից տուժած սպիտակցիների՝ բնակարանով ապահովման խնդիրը:

Ասատրյանը վրդովվել էր գործող քաղաքապետի՝ այդ խնդրով վարչապետին դիմելու հարցից: Հիշեցնենք, որ Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը խնդրել էր վարչապետին կառավարության ծրագրում ընդգրկել նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների համար սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը:

Այսօր էլ «Հետք»-ին իր պարզաբանումն է ուղարկել Գագիկ Սահակյանը՝ պնդելով, որ նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանի հայտարարությունները սուտ են:

Քաղաքապետի ուղարկած պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Ձախից՝ Սպիտակի գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը, աջից՝ նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը