HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքը

Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նիստը նախագահել են Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ Վրեժ Գաբրիելյանը: 

Նիստում քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքի նախագիծը, համադրվել դրա առանցքային կետերի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների դիրքորոշումները։ Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ղեկավար կոմիտեի անդամներին է ներկայացրել նաև ծրագրի գործողությունների և կատարված աշխատանքների ընթացքը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter