HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցեր

Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն  ընդունել է «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման  Մելիքյանին և կազմակերպության իրավաբան Էմիլ Միրզոյանին՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված օրենսդրության,  ջրօգտագործումն իրավակարգավորող դաշտի բացերի, ինչպես նաև  ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացների հետ կապված հարցեր։

Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը։

«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Ռոման  Մելիքյանը տրամադրել է իրենց կողմից ՓՀԷԿ-երի աշխատանքների և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter