HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԵՊՀ-ում դասադուլ է (թարմացվող)

13։15

Այս պահին ուսանողները սպասում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպմանը:

12։31

ԵՊՀ-ում այսօր դասադուլ է, ուսանողները պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Տոտալ դասադուլի մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության հիմնադիրներից Դավիթ Պետրոսյանը: Դավիթը ներկայացրել էր ուսանողների առաջադրած պահանջները, դրանք են՝ ռեկտորի հրաժարական, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում և ՈւԽ-ի ու Արհմիության գործունեության կասեցում:

Ուսանողները վաղ առավոտից հավաքվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց, այնուհետև գնացել դեպի ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք, որտեղ տեղակայված են Պատմության, Աստվածաբանության, Տնտեսագիտության, Արվեստաբանության ֆակուլտետները: Այս պահին երթով և «Ազատ, անկախ ուսանող» կոչերով նրանք շարժվում են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք:

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Արամ Սիմոնյան ռեկտոր ունենալը հենց նրա պաշտոնավարման առաջին օրվանից ազդարարեց Հայաստանի Մայր ԲՈՒՀ֊ի ոչնչացման, դեգրադացման պրոցեսի մեկնարկը։Երբեմնի նշանավոր Համալսարանը, որի ուսանողը, դասախոսը կամ շրջանավարտը լինելը իրավամբ հանդիսանում էր մեծ պատիվ և պարծանք, վեր է ածվել մի սովորոկան միջակության, որտեղ ամենա֊ կարևոր գործնթացները համարվում են իշխանական խարտավանքներին մասնակցությունը դիպլոմների և գիտական աստիճանների վաճառքը, ընրտակեղծիքներին ակտիվ մասնակցությունը և այլն։ Մի խոսքով Արամ Սիմոնյանը զբաղվել է նախորդ իշխանություններին բնորոշ գործունեության ողջ սպեկտրով, բացի նորմալ ուսումնական պրոցես կազմակերպելուց և որակյալ մասնագետներ պատրաստելուց։ Համալսարանի ստեղծման օրվանից մինչև ղարաբաղյան կլանի իշխանազավթումը ԲՈՒՀ֊ը և գիտությունների ազգային ակադեմիան մշտական ղեկավարել են անվանի գիտնականներ և հասարակական֊պետական գործիչներ իսկ այսօրվա ղեկավարները, որևե կապ չունեն գիտության կամ կրթության հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter