HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն հայտարարում է թափուր հաստիքների լրացման գործընթաց

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ սահմանապահ զորքերի սպայական, ենթասպայական, ինչպես նաև զինվորական բժիշկների կազմը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող երիտասարդ զինծառայողներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է թափուր հաստիքների լրացման գործընթաց:

ՀՀ ԱԱԾ ՍԶ վերոնշյալ հաստիքները համալրելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան, արական և իգական սեռի այն քաղաքացիները, ովքեր.

  1. ունեն բարձրագույն  կամ միջին մասնագիտական կրթություն,

  2. անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների),

  3. մասնագիտական և անձնային որակներով, ինչպես նաև առողջական վիճակով, համապատասխանում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաեւ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ»:

Թեկնածուները կարող են դիմում ներկայացնել ՀՀ ԱԱԾ ընդունարան՝ Երևան, Նալբանդյան 104 հասցեով: Մանրամասների համար զանգահարել (010) 58-90-89, (010) 36-32-56 հեռախոսահամարով, գրել [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Մեկնաբանություններ (11)

Սևակ Ադամյան
ԲԱՐև ՁԵԶ ՍՈՎՈՐԵԼ և ԱՎԱՐՏԵԼ ԵՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍԻՏՈՒՏԻ ԿԱՐԱՏԵ ԴՈ ԲԱԺՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ ԵՄ ԲԱԳԱԼԱՎՐԻ ԱՍՏԻՋԱՆ ՑԱՌԱՅԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒ ՍՊՈՐՏ ՌՈԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔ
Վահան
Բարև Ձեզ ես Իջևանից եմ կարող եմ ռեզյումե ուղարկել մեիլով
Արտաշես
կցանկանամ տեղեկանալ աշխատանքի գօրծառույթը
Armen
Բարև ձեզ ես հիմա զինված ուժերում սպա եմ հնարավոր է' ՀՀ ՊՆ ից տեղափոխվել եվ ԱԱԾ ում շարունակել ծառայությունը? եվ մի' հարց ել հնարավոր է'որ երկու եղբայր ծառայեն ԱԱԾ ում?
Սեդրակ
Բարև ձեզ, իսկ ինչ աշխատանքի մասին է խոսքը
Լուսինե
Բարև ձեզ,ունեմ բարձրագույն կրթություն,ծառայում եմ ԶՈւ -ում սպա եմ,կարող եմ ազատ հաստիքի առկայության դեպքում տեղափոխել ԱԱԾ??Նախապես շնորհակալություն։
Հրանուշ Չարխիֆալակյան
Բարև Ձեզ...Ես սովորել և ավարտել եմ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանի, > բաժինը: Ավարտել եմ նաև նույն բաժնի մագիստրատուրան, ունեմ զինվորական կոչում` լեյտենանտ եմ:Շուտով կդառնամ 33 տարեկան: Խնդրում եմ , եթե դժվար չէ, կպատասխանեք, կարող եմ դիմել աշխատանքի համար.....Նախապես շնորհակալ եմ...
Անահիտ
Բարև Ձեզ ես 2013թ. -ից ծառայում եմ ՀՀ ԶՈՒ-ում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: Զբաղեցնում եմ ենթասպայական հաստիք և ենթասպա եմ: Ցանկություն ունեմ համալրելու ՍԶ ԱԱԾ համակարգի սպայական հաստիքում: Կրթությունս բարձրագույն:
Նարեկ Ռուդիկի Հովհաննիսյան
Աշխատում եմ հհ ոստիկանությունում ,Նարեկ հեռակա սովորում եմ Երևանի Ճարտարապետության և Շինարարության Ազգային Համալսարանում։ 4 _րդ կուրսում
Մնացական
Բարև ձեզ եթե կան ելի թափուր տեղեր որ խնդրեմ կցանոթացնեք պյմաններին
Արեն
Բարև Ձեզ ես 38 տարեկան եմ ծարայել եմ հայկական բանակում,ունեմ մոտ 15 տարվա ծառայության փորձ:10 տարի աշխատել եմ ոստիկանությունում,այնուհետև 3տարի աշխատել եմ քրեակատարողան հիմնարկում:Կոչումով ենթասպա եմ եղել:ՈՒնեմ բարձրագույն կրթություն, իրավագիտության բակալավր մասնագիտությամբ:Ներկայումս գտնվում եմ արտերկրում:Ցանկության դեպքում կարողեմ աշխատել ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter