HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ն միաձայն կողմ է քվեարկել Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու հարցին

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը հայտնում է, որ այսօր կայացած նիստի ընթացքում քննարկել է խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:

Հիշեցնենք, որ այսօր տարածած հայտարարությամբ Թորոսյանը աննպատակահարմար էր համարել մնալ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարել դրանից դուրս գալու մասին՝ «հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը»:

Հանրապետական խմբակցությունը հայտնում է, որ միաձայն կողմ է քվեարկել Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցին:

Նշենք նաև, որ Թորոսյանը հայտնել էր ԱԺ-ում իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter