HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչներին հորդորել է մինչև հունիսի 5-ը շտկել բոլոր թերությունները

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 28-ին առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ:

Ըստ ՊԵԿ-ի մամուլի ծառայության հաղոդրագրության՝ ողջունելով նման ձևաչափով հանդիպումը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել կարգավորման ուղիները: Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառով, պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները:

Հանդիպմանը խոսվել է նաև տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորման հարցից: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ չնայած վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացին, այնուամենայնիվ,  փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը խնդիրներ է առաջացնում հարկերի ամբողջական գեներացման առումով:

Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները:  Հանդիպման ընթացքում հարկ վճարողները ներկայացրել են տեխնիկական լայնածավալ խնդիրները, իսկ ՊԵԿ-ը նրանց հորդորել է մինչև հունիսի 5-ը շտկել բոլոր թերությունները:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը բիզնեսի հետ:

 

ն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter