HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ֆինանսների նախարար․ «Մենք չենք կարող գնալ այն ճանապարհով, որ պարտք վերցնենք և ընթացիկ ծախսեր ֆինանսավորենք»

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացումը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախորդ կառավարության ներդրած կոնցպետը, ըստ որի` տնտեսական աճը պետք է ծառայի թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, նախատեսվելու է 2019-ի բյուջեում, թե ոչ։

«Այսինքն` այն կոնցեպտը, որ կար նախորդ կառավարության ժամանակ, պահպանվո՞ւմ է, թե՞ նորովի պետք է մոտենալ, որովհետև բավականին շատ քննադատություններ կային, շատերը գտնում էին, որ կարելի է զուգահեռ և՛ բարձրացում անել, և՛ ներդնել կապիտալ ծախսերի մեջ այդ գումարները»,-ասաց Բագրատյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ որպես հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրում է եղել այն, որ հավելյալ պարտքեր չլինեն․ «Մենք չենք կարող գնալ այն ճանապարհով, որ պարտք վերցնենք և ընթացիկ ծախսեր ֆինանսավորենք, դրանով է պայմանավորված այն մոտեցումը, որ 2017, 2018 թվականների բյուջեի նախագիծը ներկայացնելիս ԱԺ-ում քննարկվել է և, ըստ էության, մեր կարծիքով` ընդհանուր ընկալումը եղել է համարժեք»:

Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության նման իրավիճակը մի շարք գործոններով է պայմանավորված, ինչպես ռազմավարական գործընկեր ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքները։

«Տրամաբանությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի հակացիկլիկ, պետք է կարողանա համարժեք արձագանքել տնտեսական զարգացումներին»,- ասաց Ջանջուղազյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter