HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14-ամյա Սուսաննա Մովսիսյանը որոնվում է որպես անհետ կորած

Մայիսի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնել է, որ իր դուստրը՝ 14-ամյա Սուսաննա Մովսիսյանը, նույն օրը, ժամը 8-ի սահմաններում, դուրս է եկել մայրաքաղաքի Որմնադիրների փողոցում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Սուսաննա Մովսիսյանի հասակը 155-160 սմ է, միջին կազմվածքով, սև երկար մազերով և սև աչքերով։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02, 010 57-00-88 կամ 055 68-68-62 հեռախոսահամարներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter