HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Կարբիում

Ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 27-ին՝ ժամը 22-ն անց 50-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում ապրող 3 տղամարդ, որոնցից երկուսը՝ հրազենային վիրավորումով։

Նույն օրը ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է հնչել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կարբիի մի բնակիչ, որը դանակահարված է։

Պարզվել է, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ նրանց ուղղությամբ ինքնաձիգով կրակել է Կարբիի բնակիչ Արմեն Դավթյանը։ 44-ամյա Դավթյանի հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նա դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 28-ին, ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Արմեն Դավթյանը իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկով» ինքնաձիգ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter