HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում տեղի ունեցած սպանությունների գործով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 30-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին է ներկայացել Գարեգին Ֆրանգուլյանը։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Գյումրիի բնակիչ 21-ամյա Ֆրանգուլյանը մայիսի 18-ից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։ 

Մայիսի 17-ին Գյումրիում սպանվել էին 37-ամյա Տելման ու 33-ամյա Վարդան Կարապետյանները։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում ճշտվել էին կատարվածի որոշ հանգամանքեր։ Նախնական տվյալներով՝ տղամարդկանց ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ էր արձակել հենց Գարեգին Ֆրանգուլյանը։ Նա իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկով» ինքնաձիգ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter