HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի նախագահը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Գիորգի Մարգվելաշվիլին բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ քննարկված հարցերն ու նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Մարգվելաշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար:

«Մեր ժողովուրդների համոզմունքը երկկողմ հարաբերություններում հիմնված է սիրո և համերաշխության վրա, և մենք ջանքեր չենք խնայի դրանց նոր թափ հաղորդելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպման ընթացքում կկարողանան ուրվագծել միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:

Վարչապետը նշել է, որ 2018 թվականը Հայաստանի համար չափազանց հագեցած է մասշտաբային միջոցառումների տեսանկյունից և հույս հայտնել, որ Գիորգի Մարգվելաշվիլիին հանդիպելու ևս մեկ առիթ կլինի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում: 

Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Մարգվելաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter