HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցեր

Մայիսի 30-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Վրաստանի արտգործնախարարը նշեց, որ ուրախ է Թբիլիսիում հանդիպել բարեկամ Հայաստանի իր գործընկերոջը: Խորհրդանշական համարելով, որ ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցելությունը տեղի է ունենում հենց Վրաստան՝ Միխեիլ Ջանելիձեն համոզմունք հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերություների զարգացմանը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ձեռնարկելու է բոլոր հնարավոր քայլերը հայ-վրացական հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ: Նախարար Մնացականյանը նշեց, որ առկա է համագործակցության խորացման և ընդլայնման համար երկկողմ պատրաստակամություն` հիմնված փոխադարձ ըմբռնման և հարգանքի վրա: 

Նախարարները երկուստեք հաստատեցին համատեղ ջանքերով երկու երկրների միջև կապերի առավել խորացման և ամրապնդման պատրաստակամությունը՝ կարևորելով արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության, ԱԳՆ-ների միջև ոլորտային ուղղություններով պարբերական խորհրդակցությունների անցկացման և նախարարների պարբերական հանդիպումների դերն այս ուղղությամբ: 

Հանդիպման ընթացքում քննարկում տեղի ունեցավ հայ-վրացական օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի խորացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայմանն առնչվող հարցերը: 

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին վիրահայությանը հուզող հարցերի շուրջ, անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

ԱԳ նախարարը վրացի իր գործընկերջը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter