HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հրավիրում է աշխատանքի

Ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է հրապարկել, որով հետևյալ չափանիշներին համապատասխանող քաղաքացիներին հրավիրում է աշխատանքի․ 

- Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները,
- ՀՀ ոստիկանությունում և այլ գերատեսչություններում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողները:

Ցանկացողները կարող են դիմել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին /ք. Երևան, Խանջյան 51, հեռ. 010 59-62-78, 010 59-69-91/ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 13:00-ն և 14:00-ից մինչև 17:00-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter