27 միլիոն դոլար` աղքատության կրճատման համար
ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի ավագ տեղակալն այցելել է Հայաստան
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի ավագ տեղակալ Ռոբերտա Մահոնին ապրիլի 30-ին Հայաստան է ժամանել քառօրյա աշխատանքային այցով, որի ընթացքում հանդիպել է ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, գործընկեր կազմակերպությունների և Սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ԱՄՆ օժանդակության ծրագրերը ժողովրդավարության, տնտեսական աճի, առողջապահական ու սոցիալական բարեփոխումների բնագավառներում, ինչպես նաև Հայաստանի զարգացման մարտահրավերները:
Տիկին Մահոնին Երևանում այցելեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող մի քանի ծրագրեր, ներառյալ` Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը և Կանանց աջակցության կենտրոնը, որը ծառայություններ է տրամադրում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և նրանց ընտանիքներին:
Փոխտնօրենի տեղակալ Մահոնիի այցը նշանավորեց ԱՄՆ ՄԶԳ երկու տասնամյակների ընկերակցությունը Հայաստանի հետ: ԱՄՆ ՄԶԳ-ն այս տարի Հայաստանին կտրամադրի 27 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն' ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերիշխանության իրագործմանը, առողջապահական ծառայությունների և սոցիալական նպաստների հասանելիությանը, ինչպես նաև մասնավոր հատվածի և ենթակառուցվածքի հզորացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել