
Տարածք հատկացվեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին
Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց տարածք հատկացնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:
Կոմիտեին տրամադրվեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի N 50/12 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից 501 քառ. մետր տարածք:
Կառավարության հավաստմամբ՝ տարածքի վերանորոգումից եւ կահավորումից հետո կստեղծվի Ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա` իրականացնելու շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորիգ եւ վերահսկողություն, ապահովելու Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, բարելավելու շրջակա միջավայրի պահպանությունը:
Լաբորատորիայի նորոգման ծախսերը նախատեսվում է կատարել 2019 թ. պետական բյուջեի հաշվին, իսկ ժամանակակից սարքերով, սարքավորումներով ապահովումը կլինի Եվրոպական Միության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ ԱՄՆ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում:
Մեկնաբանել