HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

1,5 միլիարդ դրամ՝ բնապահպանության նախարարությանը

Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց 1,5 միլիարդ դրամ հատկացնել բնապահպանության նախարարությանը: Նման որոշման նախագիծ կառավարությանը ներկայացրել էր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Կառավարության այդ որոշման համաձայն՝ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեին ծախսերի ապահովման նպատակով կհատկացվի 168 միլիոն դրամ, «Անտառաշինություն և անտառկառավարման պլանների կազմում» ծրագրի իրականացման նպատակով՝ 318 միլիոն դրամ, «Անտառների հաշվառում և գույքագրում» ծրագրի իրականացման նպատակով` 200 միլիոն դրամ:

Երևանի Արմենակյան փողոցի թիվ 129 վարչական շենքի 2-րդ և 3-րդ հարկերի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով՝ 3,3 միլիոն դրամ, իսկ «Կադաստրի վարում» ծրագրի իրականացման նպատակով կփոխանցվի 36 միլիոն դրամ:

Որոշման նախագածով՝ ամենամեծ ծավալի գումարը հատկացվեց անտառային տարածքների պահպանության համար: Միայն այդ նպատակով պետական անտառների պահպանությունը ապահովող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվեց 779 միլիոն դրամ:

Մեկնաբանություններ (3)

Սարգիս
ՈՒզում եմ նաև գրել այն մասին, որ ապագայի տրենդը` էկոլոգիայի համար նախատեսված ծախսերի ավելացումն է: Մասնագետ-բնապահպանների գնահատմամբ, բնապահպանական իրավիճակի կայունացումն ընթացիկ մակարդակում պահելու համար պահանջվում է իրականացնել ծախսեր առնվազն ՀՆԱ-ի 3%-ի չափով, դրա բարելավման համար` ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 4% -ի չափով, իսկ արմատական փոփոխությունների համար` ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 5%-ի չափով։
Սարգիս
Հոդվածում նշված 2 631 580 եվրոյին (1,5 միլիարդ դրամին), գումարելով 2018 թ-ի ՀՀ բյուջեի ծախսերի գծով մասում Շրջակա Միջավայրի Պաշտ-ն համար նախատեսված 20 378 եվրոն (ներառյալ աղբահանությունը), կստանանք 2 651958 եվրո: Այս թիվը կազմում է ՀՀ-ն 2017թ-ի ՀՆԱ-ի մոտ 0,03 %-ը: Մինչդեռ` այդ նույն 2017-ին Նիդերլանդներում, օրինակ, ծախսերի բաժինը շրջակա միջավայրի պաշտ-ն գծով կազմել է ՀՆԱ-ի 2,5% -ը, Ավստրիայում ` 1.9 % -ը, Գերմանիայում, Լեհաստանում, Սլովակիայում մոտ` 1.7% -ը, Չեխիայում և Հունգարիայում շուրջ` 1,3% -ը։ Եվ այդ այն դեպքում, երբ վերոշարադրյալ բոլոր երկրներն էկոլոգիական իմաստով գտնվում են ՀՀ-ից ավելի լավ կամ շատ ավելի լավ վիճակում:
Սարգիս
Հպանցիկ ընթերցելով` կարելի է մտածել. ի՞նչ դրական քայլ է, սակայն ճիշտ եզրակացություն անելու համար եկեք կատարենք փոքր տնտեսական վերլուծություն: Բայց մինչ այդ հայցում եմ ընթերցողի ներողամտությունը` կապված նրա հետ, որ ծախսերի գծով ՀՀ բյուջեի որոշ թվեր հեշտ ընկալելու նպատակով ներկայացնելու եմ դրամը եվրոյի վերածած տարբերակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter