
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում՝ լինելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկը, Հարությունյանը պատասխանեց. «Չեմ պատկերացնում, և ինքս դիմում եմ գրել, սպասում եմ հաստատմանը»:
Արսեն Հարությունյանի խոսքով՝ նա իր հետագա գործունեությունը տեսնում է մասնավոր հատվածում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել