HY RU EN

Սեդա Ղուկասյան

Կառավարության նիստին ութ մարզպետ նշանակվեց

Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետներին։

Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարզպետների նշանակման հարցում գործ ունեն քաղաքական պայմանավորվածությունների հետ, և կառավարությունում ընդգրկված բոլոր ուժերն ունեն մարզպետներ: Դեռևս հայտնի չեն Սյունիքի և Արմավիրի մարզպետների անունները։