HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախարարը՝ նախկին ՀՀԿ-ականի մարզպետի պաշտոնում նշանակման մասին․ «Քաղաքական անցյալը ետևում է»

«Քաղաքական համաձայնության արդյունք է»։

Այս մասին կառավարության նիստից հետո «Հետք»-ի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Վայքի արդեն նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Արագած Սաղաթելյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակմանը։

«ԲՀԿ քվոտայով նշանակված մարզպետի մասին եք խոսում, քաղաքական անցյալը ետևում է, մենք այլևս նոր Հայաստանում ենք ապրում, և պետք է բոլորը գործեն նոր խաղի կանոնների համաձայն»,-ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե մարզպետի պաշտոնում նշանակվելու են անձինք, որոնք համապատախանելու են նոր Հայաստանի տեսլականին, նախարարն ասաց․

«Այ եթե չհամապատասխանեն, այդ ժամանակ ինձ դիմեք, ասեք՝ ինչի էիք խաբում»։

Ինչ վերաբերում է Արագած Սաղաթելյանի՝ նախկինում գործարարությամբ զբաղվելուն, նախարարը հստակեցրեց՝ նոր Հայաստանում պետական պաշտոնյան բիզնեսով չի զբաղվելու։

Կառավարության այսօրվա նիստում նշանակվեց ութ մարզպետ, դեռևս անհայտ է, թե ովքեր են լինելու Արմավիրի և Սյունիքի մարզպետները։ Նախարարն ասաց, որ դեռ որոշում չկա այդ հարցով։ Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այդ պաշտոններում նշանակվեն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և ոչ թե ՔՊ-ից, նախարարը չբացառեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter