HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է իր գրասենյակի ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է իր գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանին: Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արդեն պաշտոնապես նշանակված կարգավիճակով ձեզ եմ ներկայացնում իմ թիմի կարևորագույն շարժիչ ուժերից մեկին՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին:

Վարագը 29 տարեկան է, ծնվել է Ֆրանսիայում, 2011-ից բնակվում է Հայաստանում, ամուսնացած է, ունի մեկ տղա:

Կրթությունը ստացել է Բեյրութում և Երևանում, աշխատել է տարբեր ոլորտներում, հեղափոխությունից առաջ հանգրվանելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում»՝ որպես հանրային կառավարման ոլորտի փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Իմ լիակատար վստահությունն ու աջակցությունն եմ հայտնում պարոն Սիսեռյանին՝ ժողովրդի հաղթական ընթացքի շարունակականությունն ապահովելու պատասխանատու գործում:

Ահա թե ինչ ենք պատկերացնում մենք՝ ասելով, որ մեր նպատակն է Հայաստանում կենտրոնացնել Սփյուռքի մարդկային, մտավոր, հոգևոր, ֆինանսական ներուժը: Եվ սա լինելու է շարունակական՝ պետական կառավարման բարձր պաշտոններից, մինչև մասնավոր ոլորտի աշխատողներ, արվեստից մինչև բիզնես ու ռազմական գործ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter