HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին

Հունիսի 1-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, հանդիպում ունեցավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը, Արմեն Աշոտյանի հրավերով հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը և նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

Նախարար Մնացականյանը պատգամավորներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները՝ շեշտելով դրանց շարունակական բնույթը։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին` նախարար Մնացականյանը նշել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։

Հանդիպմանը նախարար Մնացականյանը պատասխանել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, ԱԳՆ գործունեությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։

Խոսելով արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին քաղաքականության ոլորտում միասնաբար գործելու կարեւորությունը՝ դիվանագիտության գործիքակազմում խորհրդարանական բաղադրիչի լիակատար ներառականությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter