Հունիսի 1-ի առիթով Ոստիկանությունը Ազատության հրապարակում անակնկալ է մատուցել երեխաներին
Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, Ազատության հրապարակում էին բազմաթիվ երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև՝ մարզերից:

Տոնական տրամադրությունն ապահովում էր ոստիկանության զորքերի նվագախումբը:

Երգում ու պարում էին ոստիկանության մշակույթի տան սաները:

Ոստիկանության անչափահասների գործերով տեսուչները նվերներ բաժանեցին երեխաներին, ճանապարհային ոստիկանները ցույց տվեցին ծառայողական մեքենաներն ու մոտոցիկլետները, նվիրեցին լուսանդրադարձիչ թևնոցներ:

Հեռվում կանգնած էր ոստիկանության հատուկ տեխնիկան: Եվ մեկ էլ հանկարծ որոշվել է գործարկել ջրցան մեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել