HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Կրթության բնագավառում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հայաստանի գրասենյակի պատասխանատուները' տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը: 

Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը և շեշտել ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը: «Շատ կարևորում եմ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպումը, քանի որ տեղյակ եմ, որ համագործակցության արդյունքում կրթության ոլորտում ՀԲ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Նոր կառավարության պայմաններում ակնկալում եմ, որ համագործակցությունը և ստեղծված արդյունքները կլինեն ավելի ինստիտուցիոնալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Շնորհավորելով Արայիկ Հարությունյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն ներկայացրել է Հայաստանի հետ առաջիկա համագործակցության առաջնահերթությունները: Նրա խոսքով` Հայաստանի հետ համագործակցության ընդհանուր ծրագրում կրթության համակարգը թերևս ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Տիկին Բոսութղոն նշել է, որ իրենց նպատակն է պարզել, թե ինչպիսին պետք է լինի Համաշխարհային բանկի աջակցությունը նախակրթարանից մինչև ցկյանս կրթություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են են նաև բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները: ԿԳ նախարարը, կարևորելով բուհերի ապաքաղաքականացման և համալսարանների ակադեմիական ազատությունների ու անկախության հարցը, նշել է, որ լրամշակման կենթարկվի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո միայն կներկայացվի խորհրդարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter