HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ավտորիտար իշխանության ապամոնտաժման ճանապարհային քարտեզը. սեմինար «Սարդարապատում»

Հունվարի 10-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կայացավ «Ընտրությունների այլընտրանքը» քննարկումների շարքի երկրորդ՝ «Հայաստանում ավտորիտար իշխանության ապամոնտաժման ճանապարհային քարտեզը» թեմայով սեմինարը։

Քննարկումը վարում էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը։ Նա ներկայացրեց սեմինարի հիմնական հարցը. «Արդյոք կա՞ ելք  ընտրությունների արատավոր շրջանից և ո՞րն է հասարակության պատասխանը դրան»։ Այս հարցը, - նշեց նա, - կանգնած է ընտրություններին մասնակցել ցանկացողների և չմասնակցողների առաջ։

Օրվա բանախոս քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը ներկայացրեց Հայաստանում ավտորիտար իշխանության ապամոնտաժման հնարավոր սցենարներից մեկի՝ Սահմանադրական Ժողով գումարելու ուղին։

«Աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ավտորիտար համակարգերի ապամոնտաժման հարցը արդեն միջազգային խնդիր է»,- նշեց Ա. Ղուկասյանը։

Ավտորիտար պետական համակարգի հիմնական թերություններն են պետական իշխանության չարաշահումները և պետական իշխանության անկարողությունը սպասարկել հասարակության հիմնական պահանջները: Հայաստանում առանձնահատկությունն այն է, որ ավտորիտար պետական համակարգի ապամոնտաժման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արտաքին ռազմական ագրեսիայի հնարավորությունը:

Տեսականորեն հնարավոր են ավտորիտար պետական համակարգերի ապամոնտաժման երեք տեսակի գործընթացներ: Դրանք կարող են փոփոխվել իշխող վերնախավի նախաձեռնությամբ, իշխող վերնախավի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով կամ քաղաքացիական հասարակության՝ ընդդեմ իշխող վերնախավի պայքարի միջոցով:

Ժողովուրդը, - շեշտեց Ա. Ղուկասյանը, - առանց իշխանական սանկցիաների իրավասու է ստեղծել այն ինստիտուտը, որն անհրաժեշտ է իր կյանքի անվտանգությունն ապահովելու համար։

Ամփոփելով սեմինարը` Գ. Չուգասզյանն ասաց, որ դասական քաղաքական գործընթացները ողջ աշխարհում ճգնաժամի մեջ են։ Ժողովուրդը կուսակցական կյանքից խորթացած է։ Ամենուրեք ժողովրդի քաղաքականության մեջ առավել անմիջական մասնակցության որոնումներ են գնում։ Ուստի նոր, ստեղծագործական մոտեցում է պետք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter