HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի սպա Հ․ Թ․-ն, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Արամայիս Ամիրբեկյանի նկատմամբ:

Այսպես, 2018 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց ընթացքում փակել են նաև հիշյալ ավտոճանապարհի երթևեկելի հատվածը:

Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները, այդ թվում՝ Հ․ Թ-ն: Նրանք ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնելու և հասարակական կարգն ապահովելու նպատակով քաղաքացիներին հեռացրել են խաչմերուկի երթևեկելի հատվածից, իսկ որոշ դեպքերում՝ բերման ենթարկել ոստիկանական բաժիններ:

Այդ ընթացքում Հ. Թովմասյանը մյուս ոստիկանների հետ նշված խաչմերուկից հեռացրել է նաև բողոքի ակցիաների մասնակից Արամայիս Ամիրբեկյանին և վերջինիս տեղափոխել ոստիկանական ավտոմեքենայի սրահ: Այնուհետև, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Հ. Թ․ն ավտոմեքենայի սրահում բռնություն է գործադրել Ա. Ամիրբեկյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածներ հասցնելով նրա գլխին:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հ․Թ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter