HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է Էրեբունու փողոցում կատարված կողոպուտը

Հունիսի 1-ին, ժամը 21-ն անց 35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ Էրեբունու փողոցում երկու հոգի պարանոցից պոկել են իր շղթան ու փախել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին վերջինս մատնացույց է արել իր շղթան հափշտակած անձին: Ժամը 21-անց 50-ին ոստիկանները կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թվականին ծնված Գևորգ Ղ.-ին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարած մյուս անհայտ անձը՝ 1994 թվականին ծնված Համլետ Գ.-ն է:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, նա հունիսի 2-ին, ժամը 00:30-ին՝ ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել ոսկյա շղթան: Գևորգ Ղ.-ն և Համլետ Գ-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: Ովքեր տուժել են նրանց հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել՝ 1-02 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter