HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մասիսի փոխքաղաքապետը նույնպես ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, քիչ առաջ որոշեց մերժել Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու նրա ձերբակալման որոշումը ճանաչեց ոչ իրավաչափ: Այս մասին դատարանի դիմաց հավաքված լրագրողներին ու քաղաքաղիներին. ասաց Օհանյանի փաստաբաններ Զորայր Հարությունյանն ու Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին' այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել են, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, իսկ ձերբակալված մյուս 4 մեղադրյալները, որոնց թվում փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանն այսօր մերժել է:

Քաղաքապետը դատարանից դուրս գալուց հետո հայտարարաել էր որ Մասիսի քաղաքացիների հետ սպասելու է, մինչև ազատ արձակեն նաև Կարեն Օհանյանին:

Նշենք, որ այս գործով անցնող երեք այլ մեղադրյալի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդությունների վերաբերյալ արդեն որոշումներ կան: Նրանցից միայն մեկը՝ Գոռ Խաչատրյանն է կալանավորվել, իսկ Մասիսի քաղապետի հորեղբոր որդու՝ Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունները մերժվել են, նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել ոչ իրավաչափ: Այս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

գլխավոր լուսանկարում՝ ձախից Կարեն Օհանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter