HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը սալիկապատել է գազոնային հատվածը և տեղում բացօթյա սրճարան բացել

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը «Վերնիսաժ» առևտրի կենտրոնի իր սննդի կետի գազոնային հատվածում բացօթյա սրճարան է բացել:

Դեռևս մարտի 22-ին հայտնել էինք, որ այդ սննդի կետի շրջակայքում շինարարություն էր ընթանում, բանվորները ցեմենտով շաղախ էին արել ծառերի արանքում և գազոնի մի մասը ծածկի տակ վերցրել: Այդ օրերին շինարարության ընթացքին հետևելու համար այդ տարածք էր եկել նաև Դավիթ Օհանյանը:

Շինարարությունն ընթանում էր առանց շինթույլտվության պաստառի: Այդ ժամանակ գրավոր հարցմամբ դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով՝ արդյոք քաղաքապետարանը տեղյակ է շինարարական աշխատանքներից,  եթե այո, ապա ե՞րբ և ո՞ր տնտեսվարողին է շինարարական աշխատանքների կատարման թույլտվություն տվել:  Քաղաքապետարանից հարցրել էինք նաև ինչու՞ շինարարական աշխատանքները թույլատրող ցուցանակ չի փակցվել, և տնտեսվարողն ի՞նչ է պատրաստվում այդ տարածքում կառուցել: Քաղաքապետարանին տրամադրել էինք նաև շինարարության ընթացքից արված լուսանկար՝ հստակեցնելով շինարարական աշխատանքների վայրը:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ «Վերնիսաժ»-ի տարածքում առկա բոլոր տաղավարները կառուցվել են միատիպ և հաստատված նախագծով ու մեր կողմից ներկայացված լուսանկարի տաղավարում իրականացվում են շվաքարանի տեղադրման աշխատանքներ, այն էլ ոչ թե տաղավարի ետնամասում, այլ՝ կողային հատվածում. «Նմանատիպ շվաքարաններ առկա են նաև տարածքի մնացած բոլոր տաղավարներում: Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ կատարվող աշխատանքների համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն պահանջվում»,- հայտնել էին Երևանի քաղաքապետարանից:

Որքան էլ քաղաքապետարանը փորձեց թաքցնել, որ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շինարարական աշխատանքներ է կատարում առանց թույլտվության, ամիսներ անց պարզ դարձավ, որ Օհանյանը շվաքարանի տեղադրման աշխատանքների անվան ներքո սալիկապատեց տոնավաճառի գազոնային հատվածը և տեղում բացօթյա սրճարան բացեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter