HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աղավնատուն գյուղում տեղադրվեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի եկեղեցու բակն այսօր սովորականից մարդաշատ էր: Հյուրեր էին եկել նաև Երևանից, հարևան գյուղեցրից: Պատարագից անմիջապես հետո սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին նաև զոհված զինծառայողներ` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Տիգրան Պողոսյանի, Քյարամ Սլոյանի,  Անդրանիկ Զոհրաբյանի, Սասուն Մկրտչյանի և Ադամ Սահակյանի մայրերը, ընտանիքի անդամները:

Խաչքարը տեղադրվել է եղբայրներ Լևոն և Գրիգոր Աբգարյանների կողմից: Վերջիններս սովորական գյուղացիներ են, չունեն բիզնես, զգալի կարողություններ: 28-ամյա Լևոնը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ Գրիգորը զբաղված է հողագործությամբ: Եղբայրները խաչքարը պատրաստել են իրենց տնտեսած գումարներով:

Լևոնն ասաց, որ թեև Աղավնատուն գյուղը ապրիլյան պատերազմի ժամանակ մարդկային կորուստներ չի ունեցել, սակայն մարտի դաշտում ընկած տղաները պաշտպանել են մեր հայրենիքը, հետևաբար խիստ անհրաժեշտություն էր նրանց անվամբ խաչքար ունենալը:

Աղավնատուն համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Արուսյակ Թադևոսյանը ևս կարևերեց խաչքարի գոյությունը: Նրա խոսքերով՝ սխրանքներ գործած 18-20 տարեկան տղաների օրինակը ուսուցողական է նաև նոր սերունդի համար: Իսկ զոհվածներին հիշելը բոլորիս պարտականությունն է:

Նշենք, որ խաչքարի քանդակագործը նույն գյուղի բնակիչ 23-ամյա Վիրաբ Վիրաբյանն է:

Խաչքարի բացման արարողություննից հետո մատաղ է բաժանվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter