HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ-ի

ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՄԻՀՐԱՆ ՍԵՎՈՒՄՅԱՆԻՑ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մեծարգո պարոն վարչապետ

Դիմում եմ Ձեզ որպես մի մարդու, ով կարողացավ արդարության ծարավ մեր հայ ժողովրդին տալ հույս ու հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում: Ես ինքս կիսում եմ այդ հավատը, սակայն ստիպված եմ գրել Ձեզ այս նամակը՝ տեսնելով լուրջ վտանգներ ժողովրդավարության և արդարության սկզբունքների նկատմամբ: Խոսքս վերաբերվում է նորանշանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կառավարման մեթոդներին և նրա կողմից որդեգրած սկզբունքներին: Վառ օրինակ է այն, ինչ կատարվում է ինձ հետ:

Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը և փոխանցեց, որ նախարարը «ուզում է», որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ: Բնական հարցիս, թէ ինչն է այդ «ուզելու» պատճառը և ինչում եմ թերացել կամ ինչ սխալ գործել, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ ոչ մի թերացում կամ խախտում իմ աշխատանքում չկա, և ինքը պարզապես փոխանցում է նախարարի խոսքերը: Ես բնականաբար հրաժարվեցի դիմում գրելուց: Նույնիսկ ասացի, որ երկու ամիս հետո կայանալու է ներկայիս զբաղեցրած պաշտոնի մրցույթը, և եթե նախարարն «ուզում է» ինձ փոխարինել «իր մարդով»՝ դա լավ առիթ է նրա համար: Հաջորդ օրը հեռախոսազանգի միջոցով աշխատակազմի ղեկավարն ասաց, որ փոխանցել է նախարարին իմ խոսքերը, սակայն նախարարը պնդում է, որ ես պետք է դիմում գրեմ: Կրկին հրաժարվեցի: Հետո տեղեկացա, որ նույն օրը այդ առաջարկը արվել է ոչ միայն ինձ, այլ նաև առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների մի քանի այլ տնօրեններին: Ոմանք գրել են, ոմանք ինձ նման հակառակվել: Ազգային առողջապահության ինստիտուտում հունիսի 1-ին կայացած գիտաժողովի ժամանակ գիտաշխատողները նույնիսկ ակցիա անցկացրեցին ինստիտուտի տնօրենին դիմում գրելու նախարարի առաջարկության դեմ:

Նշեմ մի շատ կարևոր հանգամանք: Արսեն Թորոսյանը ինձ հետ առանձին երբեք չի հանդիպել և չի զրուցել: Նրա նախարար նշանակվելուց հետո ես մի քանի անգամ հանդիպման խնդրանքով դիմել եմ նախարարի քարտուղարություն իմ կողմից ղեկավարվող կենտրոնը ներկայացնելու, խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Բոլոր այդ խնդրանքները փոխանցվել են նախարարին և մերժվել են նախարարի «զբաղված» լինելու պարզաբանմամբ:

Այսպիսով մենք ունենք մի իրավիճակ, երբ նախարարը առանց պատճառ ներկայացնելու, առանց տնօրենի հետ հանդիպելու, առանց նրան ճանաչելու, առանց նրա հետ խոսելու «ուզում է», որ այդ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում գրի:

Ասեմ, որ բժիշկ եմ, առողջապահության համակարգում աշխատում եմ արդեն 20 տարի, ունեմ բազմամյա կառավարման փորձ, իմ անցած աշխատանքային ուղին համահունչ է ներկայիս զբաղեցրած պաշտոնին: Իմ անունը ոչ մի անգամ չի շոշափվել չարաշահման, կոռուպցիոն կամ որևէ այլ ինձ զրպարտող համատեքստում (քանի տարի է նույնիսկ ֆեյսբուքյան էջ չունեմ): ՀՀ ԱՆ «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» ՊՈԱԿ-ը ղեկավարում եմ ընդամենը 2 ամիս, նախկինում աշխատել եմ նույն տեղը որպես տնօրենի տեղակալ: Պատրաստ եմ անցնել ցանկացած ստուգում և պատասխան տալ յուրաքանչյուր նույնիսկ աննշան թերացմանս համար:

Մեծարգո պարոն վարչապետ

Երբ նորանշանակ նախարարը «ուզում է» ինձ գործազուրկ դարձնել, ես՝ ուզում եմ ապրել արդար երկրում և ստիպված եմ դիմել երկրիս վարչապետին: Խնդրում եմ ուշադրություն դարձնել Արսեն Թորոսյանի կողմից իրականացվող ռեպրեսիաների քաղաքականությանը և ընդհանրապես նրա որպես նախարար արված  հայտարարություններին: Նախարար, որը իր ֆեյսբուքյան էջում «վախացնում է», որ մի օր կտա «ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների» անունները (այսինքն չտալով դառնում է հանցակից)։ Նախարար, որը մի կողմից ասում է, որ տնօրենների մրցույթները լինելու են արդար, մյուս կողմից մրցույթից առաջ առանց որևէ հիմքի տնօրենին ստիպում աշխատանքից ազատվելու «ինքնակամ» դիմում գրել:

Խնդրում եմ չդիտարկել այս նամակը որպես անձնական խնդրի բարձրաձայնում, ընդամենը այս եզակի օրինակով փորձում եմ իմ ուժերի սահմաններում կանխարգելել վերադարձը նախկինին՝ առողջապահության ոլորտի քաղաքականացմանը, ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակումների և «դիմում գրի, թէ չէ վատ կլինի» սկզբունքով աշխատանքից հեռացումների:

Գիտեմ, որ համամիտ եք՝ մեր երկրում բարեխիղճ և արդար աշխատող մարդը չպետք է վախենա կադրային ջարդից։ Չպետք է վախենա, որ կզրկվի գործից՝ ղեկավարության փոխվելուց։ Աշխատողներն են կառուցում երկիրը։

Դուխով՝

Միհրան Սևումյան

Մեկնաբանություններ (15)

Մելսիկ
ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծարգո պարոն վարչապետ 11.01.2024 թվականի ՀՀ կառավարության նիստում, ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ փոփոխությունները, կապված տուգանքների կրճատման հետ ողջունելի են քաղաքացիների կողմից։ Սակայն խնդիրն էսպիսին է փորձում ենք վճարել գոյացած հարկադիր կատարողի չվճարված գումարը,ձեր կողմից առաջարկված 50% զեղչված տարբերակով, պատասխանում են որ օրենքը ընդունված է սակայն հաստատված չէ։ Կխնդրեի իրազեկել ժամկետների մասին երբ կարող ենք վճարում կատարել։
Մարետա 69
Ընկեր Փաշիմյան և հաստավիզ բոլոր պատգամավորներ երեխաներին և թոշակառուներիս մի մոռացեք հաստավիզ պատգամավորներ, 3000 դրամ ավելացնում եք, 6000 դրամով թանկացնում եք կոմունալներն ու սնունդը, բա դա եղավ մարդկային օրենսդրություն․․․ քնում արթնանում եք եվրոպայի հետ ոտք մեկնելով խղճներտ կորցրած հնդկահավի նման քամակներտ եք ցուցադրում՝ նոր օրենքներով, իբր թե տեսեք առաջընթաց ենք ապրում, ինչ էլ անեք միևնույն է նույն հիմար աքլորներն եք, որ թռնում եք ժողովրդի ջանին՝ բյուջեն լցնելու համար․․․․ խիղճ ու խճմտանք ունեցեք՝ կյանքը աստիճան է ու հետտ չես տանելու քո վատ համբավտ․․․բարի գործերն են հիշվում և ոչ թե եվրոպատ, բոլորն էլ Հայաստանիս վատություն են անում, իրենց ծրագիր – առաջարկներով իրենց բիզնեսն են առաջ տանում ու այլ պետությունների մարդկանց իրենց շահերի ամար ստրկացնում են քաղաքակիրթ ձևերով , բայց մի մոռացեք , որ մենք հայ ենք ու շրջափկված թշնամիներով հետևաբար օրենք առաջարկելուց առաջ մտածեք սոված ժողովրդիտ մասին Նիկոլ, մենք քեզ հետ կլինենք, եթե խելացի օրենքներով աշխատես և ոչ թե կողքիտ ղարաբաղյան թուրքացած նախկին թալանչիներիտ լսելով նրանց բիզնես - գործը առաջ տար ՝ և արդեն լավ ես մի քիչ աշխատում և պահում Հայաստանի անվտանգությունը, այ դա էլ պատվի խնդիր է․․․․
Փիրոզա Բաբագյուլյան
Նամահս ուղում եմ մեծ խնդրանքով Նիկոլ Փաշինյանին։ Ես միայնակ մայր եմ ապրում եմ որդուս հետ միասին միայնակ որդիս երկու ամսից զորակոչվում է շատ եմ խնդրում որ, խնդրանքս վերանաեք ուզում եմ օքնեք որ, որդիս կամ հետաձքվի զորակոչը. կամ այլ լուծու տաք ես միայնակ եմ տղասել որ գնա չգիտեմ ինչ պետքա անեմ միայնակ քանիվոր նա ինդ հետ միասին աշխատոմ է տան միակ երեխան է. Նախապես շնորհակալ եմ։
Անի
Ես Անի Պետրոսյանս դիմում եմ Ձեզ Պարոն Վարչապետ օգնության ակնկալիկով։Ես հանդիսանալով միյայնակ մայր 3 անչապահաս երեխաների,չեմ կարողանում օգտվել ոչ նպաստից,ոչել ինչոր մի աջակցությունից։Ես վարձակալումեմ 1, սեյնակ,բայց արդեն դժվարանումեմ վարձակալել։Նամակս ուղումեմ Ձեզ այն ակնկալիկով որ անպատասխան չի մնա։
Լիանա Միրաքյան
Բարեվ դեզ պարոն Փաշինյան ես Լիանան եմ 27 տարեկան ապրում եմ քաղաք սեվանում ունեմ 3անչափահաս երեխա չունեմ ամուսին իմ տուն@ 2017 դրել եմ գրավ վչարել հետու չեմ կարողացել որովհետեվ ամուսինս մեզ լքելե ես հազիվ եմ երեխաներիս պահում ինդ դատի են տվել ու բնակարանս հանել աչուրթի ես կվչարեմ ուղակի ինդ հիմա ժամանակա պետք խնթրում եմ դեզ
Աննա հովհաննիսեան
Հարգելի Պարօն վարչապետ ես օքնւտյան կարիք ւնեմ ֆինանսական խնդրում եմ օքնեք
Արաքս
Պարոն Նիկոլ Փաշինյան Ամուսնու Հմայակ Ասատրյան Խաչիկի Ա Ձ լուծարվածա բաից ազակցության 9 երորթ կետից չեկ կարողանում ոկտվել ցույցա տալիս վոր անհատ ձերնարկատերեկ կխնթրեմ վոր ողեկ վորպիսի կարողանակ ոկտվել
Արսեն ներսիսյան
Պարոն Փաշինյան ես անհատ ձերներեց եմ ունեմ 2 երեխա 1 ամսական եվ 2 տարեկան։ հունվարից մինչեվ հիմա չեմ աշխատել։ մարտին պիտի գործերը սկսեին բայց կոռոնաի պատճառով ոչոք գործ չի սկսում։ ձեր ծրագրերից ոչ մի ծրագրով իմձ աջակցում չի հասնում։ ես հիմա ինչ՞ անեմ որ ընտամիքս պահեմ։
Մարինե
Բարեվ ձեզ պարոն Փաշինյան ես ձեզ խնդրում եմ իմ այս խնդրին լուծում տաք ունեմ երկու որդի չորս և վեց տարեկան իմ նպաստը վիրուսի էս վատ պայմաններում կտրել են այն պատճառով որ իմ տեգրը քսան տարի անց ռուսաստանի մարտին եկավ նոր անձնագիր վերցրեց ու նորից գնաց հիմա փաստացի ինքը այստեղ չի կարող են վկայել բոլորը ։ հիմա առանց նպաստ ոնց պահեմ երեխաներին։ Խնդրում եմ լուծում տվեք։
Armine Sargsyan
Հարգելի պարոն վարչապետ ես ցանկանում եմ իմանալ 2 հարցի պատասխան արաջին հարցս դա չորրորդ երեխայի գումարն ավելանալու է թե ոչ? Եվ երկրորդ հարցս դա ընտանեկան նպաստի ն է վերաբերում ես բնակվում եմ սկեսուրիս տանն բայց հաշվառված եմ այլ վայրում կարող եմ ստանալ նպաստ???խնդրում եմ արձագանքել.
Մարինե Սարգսյան
Բարև ձեզ ես Մարինեն եմ մանկատան նախկին սան եմ 2010թ ամուսնացել եմ ունեմ 2 հրաշալի բալիկներ 2006թից բնակարանային հերթի մեջ եմ մինչ օրս չեմ ստացել իմ բնակարանը քանի որ սոց նախարարության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ամեն անգամ խափում է պատճառաբանելով որ դեռ չունենք բնակարաններ ես դիմեցի օրենքին ցանոթ փաստաբանի միջոցով ինձ մի հասցե առաջարկեցին Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող շենք նշեմ որ բանավոր են առաջարկել ես գնացի տեսա 20 քմ. Էր ասացի դա շատ փոքր է ուրիշ առաջարկ ունեք? Եթե ոչ մտածեմ պատասխանեմ մի շաբաթ անց ես նամակ գրեցի Մանե Թանդիրյանին որ համաձայն եմ տվեք ինձ այդ բնակարանը մի ամիս անց պատասխանեց ոմն Աստղիկ Մինասյանը որ առկա է եղել 2 բնակարան նշեմ ինձ մեկն են առաջարկել առկա է եղել 2 բնակարան առաջարկել են ես հրաժարվել եմ խնդրում եմ ինձ օգնեք այդ հարցում ինչու են անհնդատ խափում շատ եմ խնդրում ես ձեզ ուղղակի աղաչում եմ օգնեք թող տան ինձ իմ հասանելի բնակարանը ես էլ չգիտեմ թե ում դիմեմ
Արտակ Չալգուշյան
Ի՞նչ է նշանակում «դիմում գրի ազատվի»։ Շատ տարօրինակ պահանջ է։. Հարգելի նախարար եթե հարկ եք համարում ազատել ուրեմն ազատեք մարդուն ձեր իսկ ձերքով՝ ով ի դեպ կարգին մարդ է երեվում։ Իսկ Դուք պարոն նախարար Ոչ՛։
նելլի
Պ-ն նախարար, հասկանում եմ Ձեր դերը Ձեզ շատ դուր է եկել, բայց հիմնավոր, բացահայտ ու արդարադատ մեղադրանք ներկայացրեք, եթե ունեք, եթե ոչ, հովացեք, շունչ քաշեք արդեն շատ ներշնչվեցիք Ռոբին Հուդի կերպարով, մեզ էլ դուր չեն գալիս պատանյակ տարիքի, անփորձ ու անիմաստ ոգևորված Ձեր տեղակալները, հետո....
Լիլիթ
Մենք չենք դադարելու մեր պայքարը: Սևումյանին անհիմն զրպարտում են:Եթե շերեփը Ձեր ձեռքում է ՝պարոն նախարար դա դեռ չի նշանակում, որ կաթսան էլ է Ձերը:Կրակն ու կաթսան ժողովրդինն է ու աղն էլ վարչապետի ձեռքում է , այնպես որ դուք միայն կարող եք խառնել: Զգույշ խառնեք:
Ռուզան
Ամենայն հավանականությամբ, դուք ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել եք մրցույթով անխոչընդոտ հաղթել-անցնելու նպատակով, բայց եթե այսօրվա նախարարն էլ նույն գործելաոճն է որդեգրել, ողբամ զքեզ, Հայոց աշխարհ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter