HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊԵԿ-ի փոխնախագահը «Նորֆոլկ»-ի գործով հրավիրվել է հարցաքննության

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մաշադյանը հրավիրվել է «Նորֆոլկ» ՍՊԸ-ում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների շրջանակում հարուցված քրեական գործով։ Հիշեցնենք, որ Մաշադյանը նախկինում զբաղեցնում էր Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ևս հրավիրվի հարցաքննության, Վանեցյանը ոչինչ չբացառեց՝ ասելով, որ քննության ընքացքը ցույց կտա։

Վանեցյանի խոսքով՝ Մաշադյանն արդեն ծանուցվել է, որ այդ գործի շրջանակում հրավիրվել է հարցաքննության։

«ՊԵԿ-ի փոխնախագահն այսօր կամ վաղը կհրավիրվի ԱԱԾ, ցուցմունք կտա և իր ցուցմունքին գնահատական տալուց հետո հարուցված քրեական գործի շրջանակում կորոշվի իր հետագա կարգավիճակը»,- մանրամասնեց ԱԱԾ տնօրենը։

Հարցին՝ ըստ տրամաբանության այդ սխեման կարո՞ղ էր գործել առանց Սերժ Սարգսյանի իմացության ու համաձայնության, Վանեցյանն ասաց, որ  տրամաբանորեն չի խոսում, այլ փաստերով, իսկ  քննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Հարցին՝ ԱԱԾ-ն ունի՞ այդքան քաղաքական կամք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող ընկերություններում բացահայտումներ անելու, Վանեցյանն արձագանքեց․

«Ես հավաստիացնում եմ՝ ցանկացած պաշտոնյա ներկա թե նախկին, ով կհայտնվի մեր տեսադաշտում, և կլինեն բավարար հիմքեր՝ նրան պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու է»։

Դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն շտապում է հայտարարություններում, այլ օղակներից ևս կլինեն հայտարարություններ, Վանեցյանը նախ ասաց, որ Բաղդասարյանը քաղաքական գործիչ է, և տարբեր հայտարարություններ կարող են լինել, իսկ ինքը քաղաքական գործիչների հայտարարությունները չի մեկնաբանում: Ապա ավելացրեց.

«Ի՞նչ է նշանակում՝ եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանությունների հետ, պայմանավորվածություն է  եղել, որ ապօրինի՞ գործեն, իսկ ինչի նույն «Քարֆուրը» չի գործել ապօրինի սխեմայով, սա գովազդ մի ընդունեք, կամ մնացած բոլոր խանութները ինչի՞ չեն օգտվել այդ սխեմայից։ Օգտվել են ընդամենը 11 տնտեսվարող սուբյեկտ, բոլորի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչի է տենց եղել, մեր, ձեր բակի գործող խանութները չե՞ն ուզեցել հարկերը քիչ վճարել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter