HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել  է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը և վերջինիս՝ սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը,  մասնավորապես,  ս. թ. փետրվարին  Երևանում ստորագրված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի՝ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի ընթացքին   և անելիքներին:

Հանդիպման ավարտին դեսպան Սաջադին շնորհակալություն է հայտնել նախարար Գրիգորյանին  ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ  է  էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում  ամրապնդել համագործակցությունը և խորացնել   գործընկերային հարաբերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter