HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽ պատվիրակության հետ գլխավոր դատախազությունում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ամրապնդման խնդիրները

Տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլին /2019-2021թթ./ նախապատրաստվելու շրջանակում հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն էին այցելել Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոիուն և Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը: 

Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում տեղի ուենցած հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական երկրներում վերապատրաստումների միջոցով կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների մասնագիտական որակների կատարելագործմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով նախատեսված՝ ապօրինի հարստանալու հանցագործության քննության մեթոդական ուղեցույցի մշակմանը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ քննող մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Կարևորվել է այդ ոլորտներում եվրոպական երկների առաջադեմ փորձի ուսումնասիրությունը և, միաժամանակ, ՀՀ իրավապահ մարմինների փորձի փոխանցումը:

Արժևորվել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ Հայաստանի Հանրապետության դատախազության երկարամյա համագործակցության շոշափելի արդյունքները, փոխադարձ վստահություն է հայտնվել դրա շարունակականությունն ահապովելու կապակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter