
Արտակ Սարգսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից։ Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»:
ՀՀԿ խմբակցությունից դուրս էին եկել եւս 4 պատգամավորներ՝ Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել