HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը:

ԱՄՀ մշտական ներկայացուցիչը վարչապետին է ներկայացրել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յուլիա Ուստյուգովան վստահություն է հայտնել, որ նոր կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: ԱՄՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և ընդգծել, որ մեր երկիրն այս առումով կարելի է համարել օրինակելի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարության ծրագրով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հարկային և մաքսային վարչարարության բարելավման, կենսաթոշակային համակարգի ուղղությամբ նախատեսվող բարեփոխումների, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter