Նոր նշանակումներ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու որոշումներով՝ Արթուր Մանուկյանը և Միքայել Փաշայանը նշանակվել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ։
Մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։
Վարչապետի հունիսի 5-ի որոշումներով՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Հակոբ Վարդանյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։
Նշենք, որ հունիսի 5-ի մեկ այլ որոշմամբ՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Արսեն Քարամյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել